08/03/2024 18:52
Գազա օգնություն հասցնելու համար ծովային մարդասիրական միջանցք է բացվել
Եվրահանձնաժողովը հայտարարել է՝ Կիպրոսից Պաղեստինին օգնություն մատակարարելու նպատակով ծովային մարդասիրական միջանցք կբացվի։
«Գործարկում ենք Կիպրոսի ծովային միջանցքը՝ ԱՄՆ-ի և Արաբական Միացյալ Էմիրությունների աջակցությամբ Գազա օգնություն հասցնելու համար։ Եվրոպան միայն այս տարի 250 միլիոն եվրոյի մարդասիրական օգնություն է հատկացրել , սակայն առանցքային խնդիր է այդ օգնությունը Գազային հասցնելը»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Նա հավելել է, որ Գազային մարդասիրական օգնություն կփորձեն հասցնել նաև այլ երթուղիներով, ԵՄ-ն, նրա խոսքով, 41 ավիաթռիչք է կազմակերպել՝ մարդասիրական բեռները օդից են վար նետել։