08/03/2024 15:33
Զելենսկին այսօր պաշտոնական այցով մեկնում է Թուրքիա
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտի 8-ին պաշտոնական այց կկատարի Թուրքիա։ Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը։
Հաղորդվում է, որ երկու երկրների ղեկավարները մանրամասն քննարկելու են ռուս-ուկրաինական պատերազմին, Հացահատիկային միջանցքի համաձայնագրի շարունակման հետ կապված, վերջին շփումների իրավիճակին և տարածաշրջանում կայուն խաղաղությանն ուղղված ջանքերին առնչվող հարցեր։
Բանակցություններում անդրադարձ է լինելու նաև թուրք-ուկրաինական հարաբերություններին։