08/03/2024 19:32
Զելենսկին ցանկանում է պաշտոնանկ անել արտգործնախարար Կուլեբային
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ծրագրում է պաշտոնանկ անել արտգործնախարար Դմիտրի Կուլեբային, գրում է Strana.ua-ն՝ վկայակոչելով Զելենսկու գրասենյակին մոտ կանգնած իր աղբյուրներին։
«Կուլեբայի հետ կապված շատ հարցեր կան։ Մասնավորապես, ԱԳՆ-ի տրամադրած դեսպանների թեկնածուների հետ կապված հարցեր»,- նշված է հրապարակման մեջ։
Լրատվամիջոցի տվյալներով՝ Զելենսկու գրասենյակում ընդհանուր առմամբ դժգոհ են արտգործնախարարության աշխատանքից, իսկ որպես ԱԳ նոր նախարարի թեկնածու՝ շրջանառվում է Զելենսկու գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվայի անունը։