08/03/2024 21:36
Նատալի Փորթմանն ամուսնալուծվել է
Հոլիվուդյան աստղ Նատալի Փորթմանը և ռեժիսոր և խորեոգրաֆ Բենջամին Միլփիեն 11 տարվա համատեղ կյանքից հետո ամուսնալուծվել են, հայտնում է People ամսագիրը՝ հղում անելով դերասանուհու ներկայացուցչին։
Նշվում է, որ Նատալի Փորթմանը ամուսնալուծության համար դիմել է դեռևս ութ ամիս առաջ, իրավական գործընթացն ավարտվել է, և այժմ Փորթման-Միլփիե զույգը պաշտոնապես ամուսնալուծված է:
Դերասանուհուն մոտ կանգնած աղբյուրները People ամսագրին ասել են, որ ամուսնալուծության պատճառ է հանդիսացել Միլփիեի արտամուսնական կապը։ Նատալի Փոթրմանը դժվարությամբ է համակերպվել տեղի ունեցածի հետ, կյանքի բարդ փուլը հաղթահարել է հարազատների ու մտերիմների աջակցության շնորհիվ։