08/03/2024 18:00
Հնդկաստանի նախագահը առաջարկել է Մեծ Բրիտանիայի վարչապետի զոքանչին նշանակել խորհրդարանի վերին պալատի անդամ
Հնդկաստանի նախագահ Դրաուպադի Մուրմուն խորհրդարանի վերին պալատում առաջադրել է գրող և բարերար Սուդհա Մուրթիի թեկնածությունը։ Մուրթին Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի զոքանչն է:
Հնդկաստանի Վերին պալատն ունի 245 անդամ, որոնց մեծ մասն ընտրվում է, սակայն 12 անդամների, որոնք ներդրում ունեն արվեստում ու գիտությունում, ինչպես նաև հասարակական կյանքում, նշանակում է անձամբ նախագահը։
Իր առաջադրման կապակցությամբ Սուդհա Մուրթին X- ում գրել է․ «Երախտապարտ եմ մեր ժողովրդին ծառայելու հնարավորության համար»։