08/03/2024 15:16
ՌԴ-ում մարտի 8-ի նախօրեին «Կամազով» 2 միլիոն ռուբլի արժողությամբ կակաչներ գողացած տղամարդուն ձերբակալել են
Մոսկվայում ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են մարտի 8-ի նախօրեին «Կամազով» կակաչների մեծ խմբաքանակի գողության մեջ կասկածվող անձին․ հայտնել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը։
Ըստ նրա՝ ծաղիկների արժեքը գերազանցել է 2 միլիոն ռուբլին, ինչի համար գործ է հարուցվել:
Վոլկի խոսքով՝ Արխանգելսկից մի գործարար կին գովազդ է տեղադրել՝ փնտրելով առաքիչ՝ Մոսկվայից կակաչներ առաքելու համար։ Նրան իր ծառայություններն առաջարկել է անհայտ տղամարդ, որը գտել է ծաղիկները տեղափոխող վարորդ:
«Ճանապարհ ընկնելուց հետո, փոխել է նշանակման հասցեն։ Ոչինչ չկասկածող վարորդը ծաղիկների ամբողջ խմբաքանակն այնտեղ է տարել»,- Telegram-ում գրել է ՆԳՆ ներկայացուցիչը։
Ոստիկանները հայտնաբերել են կասկածյալին։ Գողացված ծաղիկները վերադարձվել են տիրոջը: