09/03/2024 16:20
Շատ վտանգավոր պայմանագիր է խորհրդարան գալու․ Չի բացառվում՝ վաղը Գեղարքունիքի, Սյունիքի սահմաններին թուրք դիտորդներ հայտնվեն․ Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավորները շարունակում են մարզային հանդիպումները․ հերթական հանդիպումը Արմավիրի մարզի Արմավիր գյուղում էր, որին ներկա էին ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, պատգամավորներ Լևոն Քոչարյանը, Աղվան Վարդանյանը, Աննա Գրիգորյանը, Գեղամ Մանուկյանը և այլք։
Արմավիրցիներից մեկը պատգամավորներից հետաքրքրվել է՝ հնարավոր չէ՞ արդյոք, որ Սյունիքում տեղակայվեն ռուս դիտորդներ։ Ի պատասխան՝ Գեղամ Մանուկյանն ասել է․
«Վարդենիսի դեպքերը ցույց տվեցին, որ եվրոպացի դիտորդները հեռադիտակից բացի, ոչինչ չունեն: Մի նոր, շատ վտանգավոր պայմանագիր է խորհրդարան գալու, ըստ որի ԵՄ-ն կարող է ոչ ԵՄ անդամ պետությունների դիտորդներ ընդգրկել Հայաստանում դիտորդություն անելու համար: Չի բացառվում, որ թուրք դիտորդներ գան Գեղարքունիքի և Սյունիքի սահման՝ ԵՄ որոշմամբ։
Գլուխները կախ, ամեն ինչին համաձայնվելով՝ երբեք հաշվի չեն առնում, թե դա վաղը ինչ հետևաանքներ է ունենալու»։
Աղբյուր՝ Yerkir.am