09/03/2024 16:55
Հայաստանը դարձրել են ուժային կենտրոնների, ազդեցությունների բախման վայր, ինչը հղի է շատ ծանր հետևանքներով․ Իշխան Սաղաթելյան
«Արևմուտքը փորձում է հակառուսական նոր ճակատ ստեղծել՝ ի դեմս Հայաստանի: Մեր երկիրը դարձել է ուժային կենտրոնների, ազդեցությունների բախման մի վայր, ինչը հղի է շատ ծանր հետևանքներով: Այս մարտահարավերների պայամաններում մենք պետք է պայքարենք և՛ ներքին, և՛ արտաքին թշնամիների դեմ։ Ուղիղ Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով սրանք նպատակ ունեն փոխել երկրի սահմանադրությունը, ինչը նշանակում է թաղել երրորդ հանրապետությունը, վերջնականորեն հրաժարվել Արցախից և դրա փոխարեն ոչինչ չստանալ»,- Արմավիրի մարզի Արմավիր համայնքում քաղաքացիների հետ հանդիպմանը ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
Նա նշել է, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորները ծանոթացել են Ադրբեջանի հետ քննարկվող փաստաթղթին, որը խաղաղության հետ որևէ առնչություն չունի, այլ վերջնական կապիտուլյացիայի է տանում:
«Մեր խնդիրն է բացատրել, համախմբել, կազմակերպել ժողովրդին և կանխել այս ամենը․ ռեսուրսն էլ կա, հնարավորություն էլ»,- ասել է Սաղաթելյանը։
Աղբյուր՝ Yerevan.today