09/03/2024 14:19
Ինչ անելու եք՝ այսօր արեք, վաղը մթի և ցրտի մեջ ենք. Գագիկ Սուրենյան
Ինչ անելու եք՝ այսօր արեք, վաղը մթի և ցրտի մեջ ենք։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նշենք, որ ըստ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի՝ հանրապետության տարածքում այսօր և մարտի 11-ին առանձին շրջաններում, 10-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան և թաց ձյան տեսքով։ Մարտի 12-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի արևմտյան` 2-6 մ/վ, այսօր առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 12-13-ին կբարձրանա 5-6 աստիճանով։
Երևանում այսօր գիշերը և ցերեկային ժամերին քաղաքի առաձին հատվածներում սպասվում են կարճաև տեղումներ, 9-ի երեկոյան ժամերին, 10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Մարտի 11-ի ցերեկը, 12-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։