09/03/2024 21:31
«Ասել եմ, որ ես դեմ եմ Սահմանադրության՝ նշված ձևաչափով փոփոխությանը, ես չեմ կարող դա անել»․ Մարուքյան
Հատուկ հանձնարարություններով ՀՀ նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը հայտարարեց՝ գործող իշխանության հետ իր անհամաձայնություններից մեկը՝ վերջինը, կապված է եղել Սահմանադրության փոփոխության հետ․ ինքը դեմ է եղել Սահմանադրությունը փոխելուն այն ձևով, որով ցանկանում է գործող իշխանությունը, խոսքը նաև Անկախության հռչակագրի մասին է։
«Ես և՛ Սահմանադրական բարեփոխումների խորհրդում, և՛ վաչապետի հետ մեր առանձին խոսակցություններում ասել եմ, որ ես դեմ եմ Սահմանադրության՝ նշված ձևաչափով փոփոխությանը, անգամ եթե դա մեր ներքին կյանքի համար է, մեր ներքին կյանքի օրակարգն է։ Ես դեմ եմ պետականության հիմքերը վերանայելուն։
Երրորդ Հանրապետություն, Չորրոդ, դա քաղաքական խոսույթ է։ Այս պետությունը Հայաստանի Հանրապետությունն է։ Այն Երրորդը չէ, Չորրոդը չէ, Վեցերորդը չէ։ Եվ այս Հայաստանի Հանրապետությունը, որը ժառանգվել է մեզ, պետք է պահենք, պաշտպանենք, փայփայենք, զարգացնենք։
Եվ եթե ես զգում եմ, որ պետականության հիմքերի վերանայումը, դրանց քննարկումները խնդիր են առաջացնում, ես չեմ կարող դա անել»,- իր դիրքորոշումն այսպես է ներկայացրել Մարուքյանը։