09/03/2024 19:41
Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատարին ու գլխավոր շտաբի նախկին պետին ճանաչել են ծառայության համար ոչ պիտանի և հանել են զինվորական հաշվառումից
Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին և գլխավոր շտաբի նախկին պետ Սերգեյ Շապտալան ազատվել են զինվորական ծառայությունից․ ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացությամբ նրանք ճանաչվել են ոչ պիտանի զինվորական ծառայության համար և հանվել են զինվորական հաշվառումից, հայտնել է «Украинская правда»-ն՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը։
Նշենք, որ Զելենսկին Զալուժնիին՝ զինված ուժերի գլխավոր հրամանատարի և Շապտալային՝ գլխավոր շտաբի պետի պաշտոններից ազատել էր փետրվարին, այժմ էլ նրանք ճանաչվել են զինվորական ծառայության համար ոչ պիտանի։