09/03/2024 12:14
Դրանք իմ վերջին ընտրություններն են լինելու. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մարտի 31-ին կայանալիք մունիցիպալ ընտրություններն իր համար վերջինն են լինելու գործող օրենսդրության համաձայն։
2023 թվականին Էրդողանը նախագահական ընտրություններում հաղթեց երկրորդ փուլում՝ հավաքելով ձայների 52,18 տոկոսը, իսկ նրա մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 47,82 տոկոս։ Մասնակցությունը կազմել էր 85,71 տոկոս։
Ըստ ընտրությունների արդյունքների՝ Էրդողանը ստացել է երկիրը հինգ տարի կառավարելու իրավունք։