10/03/2024 17:58
Հռոմի Պապը դիմել է ոչ թե Կիևին, այլ Արևմուտքին․ Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կարծում է, որ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը, խոսելով Ուկրաինայում խաղաղ կարգավորման մասին, դիմում է Արևմուտքին, որն Ուկրաինան օգագործում է որպես գործիք իր նպատակներին հասնելու համար, գրում է ՏԱՍՍ-ը:
«Ես դա տեսնում եմ այսպես. Հռոմի Պապը խնդրում է Արևմուտքին հրաժարվել իր հավակնություններից և ընդունել սխալը», - ասել է Զախարովան ANSA-ին տված մեկնաբանությունում:
«Ռուսաստանը երբեք չի արգելափակել Ուկրաինայի հետ բանակցությունները»։
Նրա կարծիքով, Ֆրանցիսկոսը դիմում է ոչ թե Կիևին, այլ Արևմուտքին բանակցություններ սկսելու կոչով։
Հիշեցնենք,, որ Հռոմի Պապը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտությունում պարտվող կողմը պետք է համարձակություն գտնի ընդունելու դա և համաձայնվի բանակցել։