11/03/2024 15:07
Առկա է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից հաստատված հայեցակարգի նախագիծ․ ArmeniaSputnik
Առկա է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից հաստատված հայեցակարգի նախագիծ․ այս մասին ArmeniaSputnik-ին հայտնել են Արդարադատության նախարարությունից` ի պատասխան գրավոր հարցման։
«Հաստատված նախագծում առկա են դրույթներ, որոնք վերաբերում են պետության կառավարման ձևին, նախագահի լիազորությունների շրջանակին, Սահմանադրության 2-րդ և 3-րդ գլուխների տարանջատումը վերացնելուն։
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահն է իրավաբան-գիտնական Դավիթ Հակոբյանը։ Թե ուրիշ ինչ մասնագետներ են ներառված մասնագիտական հանձնաժողովի կազմում՝ գերատեսչությունից չեն հստակեցնում»,-գրել է կայքը։