11/03/2024 12:46
ԵԱՏՄ երկրների շարքում Հայաստանի գազն ամենաէժանը չէ. ընդհանուր շուկայում ինտեգրվելուց, միգուցե, ավելի լավ պայմաններ լինեն մեզ համար. Փոխնախարար
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանի գնահատմամբ՝ ԵԱՏՄ երկրների շարքում Հայաստանի գազն ամենաէժանը չէ։
«Մենք կարծում ենք, որ ընդհանուր շուկայում ինտեգրվելուց, միգուցե, ավելի լավ պայմաններ լինեն մեզ համար»,- ԱԺ-ում այս մասին հայտարարեց նա։
Փոխնախարարի խոսքով՝ «գազային հարաբերությունները» միշտ լինում են որոշակի սկզբունքներից ելնելով։
«Տարբեր իրավիճակներում գազ մատակարարողները միշտ տարբեր պայմաններ են թելադրում»,- նշեց նա։