11/03/2024 11:45
Ֆրանսիան փորձում է խաղաղապահ խաղալ Հարավային Կովկասում` Աֆրիկայում անհաջողության ֆոնին. Զախարովա
Ֆրանսիան, իր աֆրիկյան քաղաքականության ձախողումից հետո, փորձում է Լեռնային Ղարաբաղում խաղաղարարի կերպար ստեղծել, թեև այնտեղ խաղաղապահ դեր կատարել է Ռուսաստանը․ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռոսիա 1» հեռուստաալիքի «Կիրակնօրյա երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման ժամանակ Զախարովան ասել է, որ, իր կարծիքով, Հարավային Կովկասում Փարիզի ակտիվության աճը «մի տեսակ փոխհատուցումն է Աֆրիկայում ֆրանսիական քաղաքականության ձախողման»։
Ռուս դիվանագետի տեսանկյունից՝ Կովկասում Ֆրանսիայի փորձերը ներառում են խաղաղապահ ջանքեր։
«Մենք հասկանում ենք, որ դա կապ չունի խաղաղապահության հետ, մեր երկիրն էր, որ ստանձնեց և կատարեց ամբողջ խաղաղապահ դերը, նույնիսկ ԼՂ կարգավորման համատեքստում որպես միջնորդ: Այժմ, երբ ավարտվել է ամենադժվար փուլը, հուսով ենք, որ Ֆրանսիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, նորից չի սկսի կրակը փորփրել»,- ասել է Զախարովան։