11/03/2024 11:16
ԿԳՄՍՆ-ն Գեղարքունիքում մեկնարկել է մշակութային երկամսյակը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Գեղարքունիքի մարզում մեկնարկել է մշակութային երկամսյակը։
Նախատեսվում է, որ երկամսյակի ընթացքում Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում և մարզի այլ մշակութային հարթակներում հանդես կգան նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային կազմակերպությունները։
Մեկնարկն ազդարարվել է Երևանի մնջախաղի պետական թատրոնի «Գիրք ծաղկանց» ներկայացմամբ և նվիրված էր կանանց միջազգային օրվան։
Ներկայացմանը ներկա էին նաև արցախյան պատերազմներում զոհված զինծառայողների մայրերը, կանայք, քույրերը։
Նախաձեռնությունն իրականացվում է Գեղարքունիքի մարզպետարանի հետ համատեղ։