11/03/2024 16:05
Թե՛ Արևմուտքը, թե՛ ՌԴ-ն Հարավային Կովկասում իրենց ազդեցությունը մեծացնելու գործում կարևորում են Թուրքիայի դերը և ինտենսիվ համագործակցում են նրա հետ․ Հայկ Խանումյան
Արցախի ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Թե՛ Արևմուտքը, թե՛ Ռուսաստանը Հարավային Կովկասում իրենց ազդեցությունը մեծացնելու գործում կարևորում են Թուրքիայի դերը և ինտենսիվ համագործակցում են նրա հետ։
Առաջինն ուզում է թուրքական կայսրություն ստեղծելու ճանապարհով հյուսիսին դուրս մղել Հարավային Կովկասից և Կենտրոնական Ասիայից, երկրորդը ցանկանում է թուրքական ազդեցության տարածմանը զուգահեռ՝ առնվազն պահպանել իր ազդեցությունն ու մասնակից լինել ենթակառուցվածքային նախագծերին, իսկ եթե-ների հնարավորությունը` թույլ չտալ Թուրքիայի ազդեցության տարածումը։
Այս երկու ուղղություններն իրար հատվելու են, սակայն որոշ ժամանակ կարող են նաև զուգահեռ ընթանալ։ Տարածաշրջանում վախեցած ու առանց ամբիցիաների էլիտաներ ունեցող պետություններն ամենաշատն են տուժելու այս զարգացումներից»։