11/03/2024 13:19
ԵԱՏՄ-ն բավականին լուրջ հնարավորություններ է ընձեռել ու ընձեռում Հայաստանի տնտեսությանը. Վաղարշակ Հակոբյան
ՀՀ սուվերեն տարածքի վրա տեղի է ունեցել ռազմական գործողություն ու ՀԱՊԿ-ը համապատասխան գնահատական չի տվել, այս մասին ԱԺ-ում հայտարարեց Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Վաղարշակ Հակոբյանը։
«Որոշակի գործողություններ կան, որ մենք պետք է իրականացնենք»,- ասաց նա։
Ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ԵԱՏՄ բլոկում, ըստ Վաղարշակ Հակոբյանի, բավականին արդյունավետ գործունեություն է ծավալվում։
«Մինչև այս պահը Հայաստանը շարունակում է ԵԱՏՄ նախագահությունը, ես կարծում եմ, որ ԵԱՏՄ-ն բավականին լուրջ հնարավորություններ է մեր տնտեսությանը ընձեռել ու ընձեռում»,- նշեց նա։
Պատգամավորի խոսքով՝ Հայաստանը ԵԱՏՄ կանոնադրությամբ ու ԵԱՏՄ օրենքներով սահմանված կարգով է առաջնորդվելու ու կատարելու ստանձնած պարտավորությունները։