11/03/2024 11:06
«Ժառանգություն» կուսակցությունը հատուկ նիստ է հրավիրել, քննարկվել են ներհայաստանյան հրատապ հարցեր
«Ժառանգություն» կուսակցությունը մարտի 10-ին քաղաքական խորհրդի ընդլայնված կազմով հատուկ նիստ էր հրավիրել:
Նիստին մասնակցել են նաև Հայաստանի տարբեր մարզերից մայրաքաղաք ժամանած շուրջ յոթանասունհինգ պատվիրակներ: Օրակարգում ներհայաստանյան արդի իրավիճակի հրատապ հարցերն են եղել, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային ռազմավարական զարգացումները:
«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր և քաղխորհրդի ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի նախագահությամբ խորհուրդը քննարկել և որոշել է կուսակցության ընթացիկ տարվա հայեցակարգային գործառնական ճանապարհային քարտեզը: