11/03/2024 14:25
Վստահեցնում եմ՝ գործում ենք մեր պետական շահին համապատասխան ու որևէ այլ գործողություն չենք իրականացնում. ՔՊ-ական պատգամավոր
Պետք է անել ամեն ինչ, որ սահմանագծման ու սահմանազատման գործընթացում Հայաստանի պետական շահը բավականին արդյունավետ գործի, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը։
«Ես կարծում եմ՝ մենք ունենք դրա բոլոր հնարավորությունները», - ասաց նա։
Ըստ Հակոբյանի՝ պնդում անելով՝ շատ հաճախ հարցեր չեն լուծվում, հարցերը լուծվում են բանակցությունների միջոցով։
«Մենք մեր գնահատականներում պետք է հնարավորինս զուսպ լինենք, որովհետև արտաքին քաղաքական բանակցությունների մեջ որևէ անզգույշ գնահատական՝ կարող է հետևանք ունենալ։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ Հայաստանը գործում է մեր պետական շահին համապատասխան, ու որևէ այլ գործողություն մենք չենք իրականացնում»,- նշեց նա։