11/03/2024 15:59
Մինչ մեր հարևանը տարաբնույթ սերիալներով գիտակցաբար փոխում է թուրքի կերպարը, մենք շարունակում ենք անիմաստ սերիալների նկարահանումները. այստեղ էլ ենք պարտվել և շատ վաղուց. Հայր Զաքարիա
Հայաստանում շարունակվում են քրեական ենթամշակույթը գովազդող, բռնությունն արդարացնող, ընտանեկան անհասկանալի հարաբերություններն ի ցույց դնող, անիմաստ սերիալների նկարահանումները, այս մասին դիտարկում է արել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։
«Մինչ մեր հարևանը գիտակցաբար մեծ գումարներ է ներդնում՝ աշխարհը հեղեղելով պատմական և տարաբնույթ իր սերիալներով, հստակ քաղաքականությամբ փոխելով թուրքի կերպարը, մենք շարունակում ենք քրեական ենթամշակույթը գովազդող, բռնությունն արդարացնող, ընտանեկան անհասկանալի հարաբերություններն ի ցույց դնող, անիմաստ սերիալների նկարահանումները։ Էլ չեմ խոսում գռեհիկ հումորային հաղորդումների և համատարած ռաբիսության մասին․․․։ Այստեղ էլ ենք պարտվել և շատ վաղուց․․․», - Facebook-ում գրել է Հայր Զաքարիան։