12/03/2024 13:30
Մոսկվան Երեւանից նամակ է ստացել ռուս սահմանապահներին «Զվարթնոց» օդանավակայանից դուրս բերելու մասին
Կրեմլից հայտնել են, որ ռուսական կողմը Հայաստանից պաշտոնական նամակ է ստացել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ։
«Իսկապես, ստացվել է գերատեսչական գրություն, և գերատեսչությունների միջոցով կապեր են իրականացվում։ Հիմա ավելին չեմ կարող ասել»,- լրագրողների համապատասխան հարցին ի պատասխան ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Կրեմլի ներկայացուցիչը նշել է. «Բնականաբար, բոլոր մակարդակներով շփումները կշարունակվեն»։