12/03/2024 14:17
Եվրամիությունը ճանաչել է ՀՀ ինքնիշխան տարածքը․ Փաշինյան
Եվրամիությունը ճանաչել է ՀՀ ինքնիշխան տարածքը, ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ մինչ այդ վերահաստատելով՝ ՀՀ ինքնիշխան տարածքն այն է, ինչն ինքն ավելի վաղ «վիզուալ» ներկայացրել է։
«Հոկտեմբերի 6-ի բանակցությունների ընթացքում (Պրահայում-խմբ․) սեղանին դրված է եղել քարտեզ, որը ճշգրիտ արտահայտել է այս իրականությունը։
2023 թվականի մայիսի 14-ին բանակցությունների սենյակում (Բրյուսելում-խմբ․) կախված է եղել մեծ քարտեզ, ընդգծված է եղել ՀՀ ինքնիշխան տարածքը։
Այդ փաստն արձանագրվել է նաև Գրանադայի քառակողմ հայտարարության մեջ և այդպես շարունակ»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով,- «Նաև դա է պատճառը, որ Եվրամիությունը դիտորդներ ունի Հայաաստանի Հանրապետությունում»։