12/03/2024 10:59
Մի ապօրինի փաստաթուղթ կա, որը կնքվել է քաղաքապետարանի աշխատակազմի և ՊՊԳՎ-ի կողմից. Մարության (Տեսանյութ)
Երևանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» խմբակցության առաջնորդ Հայկ Մարությանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ համաձայն օրենքի՝ ավագանու նիստերին կարող են նաև այլ անձինք մասնակցել, և քանի որ իրեն զրկել են մանդատից ու այսօր էլ տրասնպորտի հարցն է քննարկվելու, իրենց խմբակցության անդամները դիմել են, որպեսզի ինքը մասնակցի քննարկումներին, սակայն մերժել են:
«Հիմնավորումը շատ տարօրինակ է: Մի ապօրինի փաստաթուղթ կա, որը կնքվել է քաղաքապետարանի աշխատակազմի և ՊՊԳՎ-ի կողմից, որ քաղաքապետարանի նիստերին բացի ավագանու անդամներից ու աշխատողներից՝ այլ անձ չի կարող մասնակցել, մուտք գործել քաղաքապետարանի շենք: Սա ապօրինություն է: Այնուամենայնիվ, ես կփորձեմ մուտք գործել քաղաքապետարան», - նշեց Մարությանը: