12/03/2024 16:46
Այդ հարցերն ուղղեք Մեծ Բրիտանիայի պաշտոնյաներին. ԱԳ փոխնախարարը չպատասխանեց, թե ՌԴ-ից եկող ինչ սպառնալիքների մասին է ակնարկել Մեծ Բրիտանիայի փոխնախարարը
Տեղյակ եք՝ երկար ժամանակ է, ինչ հայկական կողմը բարձրաձայնել է իր ցանկությունը՝ մերձենալու ԵՄ-ի հետ, այնքան, ինչքան դա հնարավոր է, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը:
Նա հավելեց, որ ԵՄ-ի հետ հարաբերությունները երբեք այսքան ամուր չեն եղել. «Բնական է, որ մեր առջև բոլոր հնարավորությունները քննարկվում են: Ինչպես նշեց վարչապետը՝ ՀՀ շահերից բխող բոլոր քայլերը կընդունվեն»:
Անդրադառնալով Մեծ Բրիտանիայի պաշտոնյայի այն հայտարարությանը, թե Լոնդոնը պատրաստ է աջակցել ՀՀ-ին՝ դիմակայելու ՌԴ-ից եկող սպառնալիքներին՝ Հովհաննիսյանը նշեց, որ այդ մասով հարցերը պետք է ուղղվեն Մեծ Բրիտանիայի պաշտոնյաներին. «Ինչ վերաբերում է մեր հարաբերություններին, ապա անցած տարի համագործակցության նոր ֆորմատ գործարկվեց, ունեցանք շատ կարևոր այցեր, մեր հարաբերություններն ունեն մեծ դինամիկա: Այլ հարցերի մասով պատասխաններ չունեմ»։