12/03/2024 10:36
Իմ ներվերը բետոնից են. ինձ հունից չեք կարողանալու հանել. Տիգրան Ավինյան
Միտինգի չեք էլի, ժողովո՛ւրդ ջան, սա Երևանի ավագանու նիստն է, ավագանու նիստի ընթացքում, որտեղ լարված իրավիճակ է, հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նշենք, որ նիստի մեկնարկին ավագանու ընդդիմադիր խմբակցությունները հանդես եկան առաջարկներով, Ավինյանը դրանք չդրեց քվեարկության։
Բացի այդ, նիստի օրակարգը հաստատելու և անհրաժեշտ քվե ունենալու համար հարցը երկու անգամ դրեց քվեարկության, ինչն էլ զայրացրեց ավագանու ընդդիմադիր խմբակցություններին և լարված իրավիճակ ստեղծվեց։
«Իմ ներվերը բետոնից են. ինձ հունից չեք կարողանալու հանել»,-հայտարարեց Տիգրան Ավինյանը։