12/03/2024 11:07
Այս մարդիկ դեմ չէին ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին, սրանք ուղղակի ուզում էին, որ իրենք լինեն Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի տեղում. Մարության (Տեսանյութ)
Մեր «հեղափոխական» ընդդիմությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ՀՀԿ-ի ժամանակ ասում էր, որ սա ավտորիտար իշխանություն է, կոռուպցիա է, ամեն ինչ վերևից է որոշվում, սակայն հենց այդ իշխանությունների օրոք Նիկոլ Փաշինյանը մուտք է գործել ռադիոյի շենք, ընդ որում՝ ոչ մի իրավունք չունենալով և այդ մասով ոչ մի քրեական հետապնդում չի եղել, լրագրողների հետ զրույցում ասաց նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:
Մարությանը նաև հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ԱԺ-ի դիմաց պատահած դեպքը. «Այսինքն՝ այն ժամանակ պայքարում էին, որ հանրային գերակա շահ լինի, քաղաքացիների ընդունելություն լինի: Փաստացի այսօր նրանք նույն բանն են անում: Այս մարդիկ, խախտելով բոլոր իրավական ու բարոյական օրենքները, ինձ չեն թողնում ներս մտնել: Դա խոսում է այն մասին, որ այս մարդիկ դեմ չէին ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին, իրենք ուզում էին, որ իրենք լինեն Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի տեղը: Իրենք չէին ուզում, որ ՀՀԿ-ն գնա, որ լավ լինի: Այլ ուզում էին, որ իրենք զբաղեցնեն նրանց տեղը, վայելեն կոռուպցիան և ամեն ինչ: Մեր այսօրվա իշխանությունները պետք է հիշեն, որ իրենք հավերժ չեն: ՀՀԿ-ն ու ՀՀՇ-ն էլ էին մտածում, որ հավերժ են: Դուք ժողովրդին բառացի խաբել եք»: