12/03/2024 13:45
Այնպես չի, որ բանակցային սենյակի մթնոլորտը «պոզիտիվ է». Փաշինյան (Տեսանյութ)
Եկեք այսօր բանակցությունների մասին շատ փակագծեր չբացեմ, որովհետև այնպես չի, որ բանակցային սենյակի մթնոլորտը «պոզիտիվ է», ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը նշեց, որ երբ բանակցությունների ընթացքում խոսք է եղել, որ պետք է ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանը հայտարարել է, որ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը և տարածքային պահանջներ չունի ՀՀ-ից.
«Սակայն Բրյուսելում հարց ծագեց՝ իսկ ի՞նչ նկատի ունի Ադրբեջանը՝ ՀՀ տարածքային ամբողջականություն ասելով, իսկ ի՞նչ նկատի ունի Հայաստանը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ասելով: Եվ այստեղ խոսակցությունը զարգացավ դեպի այն կետը, որ երևի կան օբյեկտիվ տվյալներ և պետք է հղում անել դրանց: Եվ այդտեղ միտք առաջացավ, որ հայտարարենք այն թիվը, որը ֆիքսված է խորհրդային հանրագիտարանների վերջին հրատարակությունների մեջ:
Ես կապվեցի մեր գործընկերների հետ և ասացի, որ նկարեն ՀՀ տվյալները և ուղարկեն, չնայած, ես թիվը հիշում էի՝ 29.8 հազար/քկմ: Դա փոխանցվեց Եվրախորհրդարանի ղեկավարին և նա դրանք հրապարակեց, հետո տեսանք, որ հանրագիտարանում այլ թվեր էլ կան: Հետո Ադրբեջանը մեր ուշադրությունը հրավիրեց այն բանի վրա, որ ՀՀ պետական մի շարք մարմինների կայքերում ՀՀ տարածքը 29.8 հազար/քկմ-ից պակաս թիվ է գրած: Եվ նույնն էլ վերաբերում է Ադրբեջանին:
Այս հարցի շուրջ քաննարկումների պատճառով էր, որ որոշակի լարումներ առաջացան»: