12/03/2024 14:28
Վերջին անգամ ե՞րբ եմ գերիների հետ կապված հարց քննարկել․ կզարմանաք, բայց այսօր առավոտյան․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ գերիների հետ կապված հարցեր է քննարկում։
«Վերջին անգամ ե՞րբ եմ գերիների հետ կապված հարց քննարկել։ Կզարմանաք, բայց այսօր առավոտյան։ Ո՞ւմ հետ՝ չեմ կարող ասել։ Ի՞նչ եմ քննարկել՝ էլի չեմ կարող ասել։ Այսինքն՝ կարող եմ ասել՝ քննարկել եմ գերիների վերադարձի ուղղությամբ որոշ քայլերի նպատակահարմարության և աննպատակահարմարության հարցը»,- ասաց նա՝ հավելելով՝ երեկ էլ է այդ հարցը քննարկել՝ ժամը 15։00-ից մինչև 15։45-ը։
«Այդ թվում՝ անհետ կորած մեր հայրենակիցների հարցը»,- խոսքը եզրափակեց Փաշինյանը։