12/03/2024 20:20
Եվրահանձնաժողովն առաջարկել է սկսել ԵՄ-ին անդամակցության շուրջ Բոսնիա և Հերցեգովինայի հետ բանակցությունները
Եվրահանձնաժողովն առաջարկել է Բոսնիա և Հերցեգովինայի հետ սկսել բանակցությունները՝ ԵՄ անդամակցության շուրջ, Ստրասբուրգում ճեպազրույցի ժամանակ ասել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարոշ Շեֆցովիչը։
«Մենք ԵՄ խորհրդին առաջարկել ենք Բոսնիա և Հերցեգովինայի հետ սկսել ԵՄ անդամակցության բանակցությունները, ինչպես նաև հաստատել բանակցային շրջանակը, հենց որ Բոսնիա և Հերցեգովինան իր հաջորդ քայլերը ձեռնարկի Եվրոպական հանձնաժողովի զեկույցում նշված առաջարկությունների ուղղությամբ»,- ասել է նա։