12/03/2024 12:52
Նոր Սահմանադրության հայեցակարգ, տեքստ չկա, կա քաղաքական օրակարգ․ Փաշինյան
Հայաստանի Հանրապետությանն անհրաժեշտ է նոր Սահմանադրություն, ասուլիսի ժամանակ իր դիրքորոշումը վերահաստատեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ միևնույն ժամանակ նշելով՝ հայեցակարգ չկա։
«Նոր Սահմանադրության վերաբերյալ չկա հայեցակարգ, չկա տեքստ։ Նոր Սահմանադրության վերաբերյալ կա քաղաքական խոսույթ և քաղաքական օրակարգ՝ իմ կողմից առաջարկվող ՀՀ ժողովրդին՝ իր հիմնավորումներով»,- ասաց նա։
Փաշինյանը պատասխանեց նաև հարցին՝ ե՞րբ կլինի հանրաքվե․
«Երբ ես և իմ քաղաքական թիմը և մենք բոլորով զգանք, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը բավարար չափով տեղեկացված է, թե ինչ է տեղի ունենում, ինչի համար և ինչ բովանդակությունը ինչ խնդիր է լուծելու»։