12/03/2024 12:41
«Այն, որ ՀՀ քննչական մարմիններն Ադրբեջանի քաղաքացու նկատմամբ հանգել են արդարացնող եզրակացության, վկայում է ՀՀ ժողովրդավարական էության մասին»․ Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին վերադարձնելու մասին
Մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց հարցին՝ ինչու՞ ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինվորին միակողմանիորեն վերադարձրին Բաքվին՝ փոխարենը հակառակորդից չպահանջելով վերադարձնել գեթ մեկ հայ ռազմագերու։
«Մենք Ադրբեջանի նախագահի հետ վերջինն քննարկումներում վերահաստատել ենք, որ եթե շփոթվելու դեպք լինի, պետք է վերադարձնենք»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, թե հայկական կողմը քննություն է տարել ու պարզել՝ ադրբեջանցին մոլորվելու արդյունքում է հայկական կողմում հայտնվել, այլ հանցագործություն ՀՀ տարածքում չի կատարել։
«Այն, որ ՀՀ քննչական մարմինները վարել են քննություն և Ադրբեջանի քաղաքացու նկատմամբ հանգել են օբյեկտիվ ու արդարացնող եզրակացության, ևս մեկ անգամ վկայում է ՀՀ-ում ինստիտուցիոնալ բարեփոխումների արդյունքների և ՀՀ ժողովրդավարական էության մասին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։