12/03/2024 13:02
Սիրում ենք Հայաստանն ու հայ ժողովրդին. չենք ուզում նոր տառապանքներ բերել. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Հայաստանի շուրջ անվտանգային իրավիճակը շարունակում է մնալ լարված, այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Շատ կարևոր է, թե մենք ինչպես ենք վերաբերվում այդ իրավիճակին: Մենք այդ իրավիճակին պետք է վերաբերվենք որպես մի հարցի, որի կառավարման պատասխանատվությունը մերն է, առաջին հերթին՝ ՀՀ կառավարությանը», - ասաց նա:
Ըստ Փաշինյանի` Հայաստանի անվտանգության ապահովման գործում պետք է շեշտը դնել լեգիտիմության վրա:
«Նկատի ունենք ՀՀ տարածքը ու այդ սահմանագծից դուրս մենք ոչ մի հավակնություն չպետք է ունենանք, որովհետև այդ սահմանագծից դուրս ցանկացած հավակնություն օգտագործվելու է որպես մեր խոցելի տեղ ու օգտագործվելու է մեր լեգիտիմության դիրքերը խախտելու համար», - նշեց Փաշինյանը:
Վարչապետի խոսքով` իրենք սիրում են Հայաստանն ու հայ ժողովրդին, դրա համար են գնում լուծումների։ «Չենք ուզում նոր տառապանքներ բերել ժողովրդին», - ասաց նա: