12/03/2024 13:13
«Քանի դեռ գերիները չեն վերադարձել, մեր ամենօրյա աշխատանքներն անարդյունավետ են». ի՞նչ քայլեր է անում ՀՀ-ն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը վերադարձնելու ուղղությամբ (Տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձեռնապահ մնաց մեկնաբանել ՌԴ նախագահի այն խոսքերը, թե ՀՀ-ում Արցախի նախկին ղեկավարներին չեն սպասում:
«Ինչպես նախկինում ասել եմ՝ ուրիշին վերագրվող ուղիղ մեջբերումները նախընտրում եմ մեկնաբանել անձամբ կարդալուց հետո»,-նշեց նա։
Ինչ վերաբերում է Ադրբեջանում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը վերադարձնելու ՀՀ քայլերին՝ վարչապետն ասաց, որ նրանց վերադարձնելու ուղղությամբ ամենօրյա աշխատանք է արվում.
«Ես հասկանում եմ, որ այդ ամենօրյա աշխատանքի նկարագրությունը նույնիսկ անիմաստ է, քանի դեռ արդյունք չկա: Նախկինում էլ գերեվարված մեր հայրենակիցների հարազատների հետ հանդիպումներից իքս պահի խուսափում էի, քանի որ ինչ էլ ասեի, իրենց համար դա ոչ մի բան էր, քանի դեռ իրենց հարազատները տանը չէին: Հետևաբար, հարցի սոլիտ պատասխանն այն է, որ մենք ամենօրյա աշխատանք ենք տանում: Արդյունավե՞տ է այդ աշխատանքը․ քանի դեռ վերադարձը տեղի չի ունեցել, ակնհայտորեն՝ ոչ: Բայց նույն կերպ մենք շատ երկար «անարդյունավետ» աշխատանք արեցինք դեկտեմբերին եկած եղբայրներին վերադարձնելու ուղղությամբ»: