12/03/2024 21:16
Այսօրվա դատական նիստը հերթական անգամ վերահաստատեց՝ Նարեկ Մալյանը քաղբանտարկյալ է․ Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանն անդրադարձել է «Վետօ» շարժման հիմադիր Նարեկ Մալյանի գործով դատավարությանը։
«Այսօրվա դատական նիստը ցույց տվեց, որ Մալյանի գործով դատաքննությունը կարող ենք համարել ավարտված։ Դատարանը մեկը մյուսի հետևից, արագ-արագ մերժեց մեղադրական ապացույցներն անթույլատրելի ճանաչելու մեր միջնորդությունները և անցավ եզրափակիչ ելույթների փուլին։ Ընդ որում, միջնորդությունները մերժվում էին այն աստիճանի անհիմն պատճառաբանություններով, որ ավելի լավ է՝ դատարանն ասեր՝ «մերժում եմ, որովհետև մերժում եմ»։
Այսօրվա դատական նիստը հերթական անգամ վերահաստատեց մեր այն պնդումը, որ Նարեկ Մալյանը քաղբանտարկյալ է։
Այսօրվա դատական նիստը վերջնականապես սպառեց անկողմնակալ երևալու՝ դատավորի բոլոր հնարավորությունները»։