13/03/2024 13:54
ՀՀ-ն պատրաստ է «գնալ լուծումների, այդ թվում՝ Տավուշին հարակից ամենախնդրահարույց հատվածներում»․ «Ազատություն»
Հայաստանը պատրա՞ստ է արդյոք առանց սահմանազատման բուն գործընթացը սկսելու Ադրբեջանին վերադարձնել չորս ոչ անկլավային գյուղերը, ինչպես պահանջում է Բաքուն: «Ազատության» շաբաթասկզբին ուղարկած գրավոր հարցին ի պատասխան՝ կառավարությունից այսօր հայտնել են, թե խնդրո առարկա հատվածներում անհրաժեշտ է տեղորոշել, թե որտեղ է սկսվում Հայաստանի տարածքը։
Բաքուն չորս գյուղի անուն է տալիս՝ Բաղանիս Այրում, Աշաղը Ասքիպարա, Խեյրիմլի և Ղըզըլհաջիլի։ Այդ տեղորոշումը, ըստ կառավարության, պետք է իրականացվի իրավական ուժ ունեցող փաստաթղթերի հիման վրա:
«Ըստ այդմ՝ դե յուրե Հայաստանի տարածքը պետք է լինի Հայաստանի Հանրապետության տնօրինության և վերահսկողության ներքո, իսկ Ադրբեջանի տարածքը՝ Ադրբեջանական Հանրապետության տնօրինության և վերահսկողության ներքո»,- հայտնել են կառավարությունից՝ ընդգծելով նաև, որ Հայաստանը պատրաստ է գնալ նման լուծումների՝ սահմանի ողջ երկայնքով։
«Հայաստանը պատրաստ է նույն բանաձևով լուծումների գնալ նաև Տավուշի մարզին հարակից ամենախնդրահարույց տարածքներում»,- հավելել են գործադիրից։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։