13/03/2024 15:32
Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ ԱԺ-ում քննարկվել են տարածքային և տեղական պաշտպանությանը վերաբերող կարևոր օրենսդրական նախագծեր
Մարտի 13-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ՀՀ պաշտպանության նախարարության գործընկերների հետ` ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ:
«Հանդիպմանը քննարկվել են Կառավարության կողմից առաջարկվող ոլորտին վերաբերող մի շարք կարևոր օրենսդրական նախագծեր, որոնք առնչվում են տարածքային և տեղական պաշտպանությանը, ինչպես նաև այդ ամենում հասարակության ներգրավվածությանը»,- ասված է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի տարածած հաղորդագրությունում: