13/03/2024 18:55
«Հայաստանին պետք է բլիթ տալ»․ Դանիելյանը կանխատեսել է՝ ինչու այս տարի Հայաստանը կարող է հաղթել «Եվրատեսիլում»
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ինչու այս տարի Հայաստանը կարող է հաղթել Եվրատեսիլում
Մեծ գաղտնիք չեմ բացի, որ Եվրատեսիլը քաղաքականացված մրցույթ է, հիմնականում բավականին անհամ երգերով:
Ճաշակին ընկեր չկա, դրա համար անցնենք քաղաքականությանը: Երգը և՛ գլոբալիստներին է կարող դուր գալ, և՛ գլուխ բարձրացնող աջերին:
Գլոբալիստներ
– Հիմա Ուկրաինային գալիս է փոխարինելու Հայաստանը, և Ռուսաստանի հետ լարվածության ֆոնին Հայաստանին պետք է բլիթ տալ, նաև ոգևորել Հայաստանի սպառողներին, նաև կոմպենսացիա տալ կորցրած ու դեռ կորցնելիք տարածքների համար:
– Բովանդակային առումով ադաթների դեմ պայքարող new ֆեմինիստուհու երգ է, դա էլ է պետք խրախուսել:
Հակագլոբալիստներ
– Եվրոպայում աջերը ակտիվանում են ու իրենց դուր կգա ֆոլկ երաժշտությունը, ավանդական պատկերները, նաև այն, որ երգվում է ազգային լեզվով, ոչ թե անգլերեն:
– Երգի բառերը մի կողմ, բայց տեսարանները ավանդական են, ընդդեմ գլոբիստական խառնարանի:
– Դուր կգա նաև նրանց, ովքեր հոգնել են Եվրատեսիլի անիմաստ ոճից և դա կարող են համարել ապտակ Եվրատեսիլի ավանդույթներին, ինչպես տարիներ առաջ դրա համար ձայն տվեցին ֆիննական Lordi խմբին»: