13/03/2024 21:52
Այսօր էլ բոլորը երկրները պատրաստ են Թուրքիայի ու Ադրբեջանի մեղքերին թողություն տալ, որովհետև ՀՀ ղեկավարությունն ինքն է Թուրքիային ու Ադրբեջանին լիարժեք թողություն տվել․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանի գրառումը․
«ԱՄՆ նախագահ Թեոդոր Ռուզվելտը 1918թ. մայիսի 11-ին, ֆիլանտրոպիստ և գործարար Կլեվելանդ Հոդլի Դոջին ուղղված նամակում գրել է «...Հայկական եղեռնը պատերազմի ամենամեծ ոճիրն էր, և Թուրքիայի դեմ գործելու ձախողումը նրա մեղքերին թողություն տալն է: Ձախողում, որ հիմնովին առնչվել է թուրքական սարսափների հետ, նշանակում է, որ ապագայում աշխարհի խաղաղության երաշխավորման բոլոր խոսակցությունները չար հիմարություններ են»:
Հետևություններ չենք անում ու դասեր չենք քաղում:
Այսօր էլ բոլորը երկրները պատրաստ են Թուրքիայի ու Ադրբեջանի մեղքերին թողություն տալ, որովհետև ՀՀ ղեկավարությունը ինքն է Թուրքիային ու Ադրբեջանին լիարժեք թողություն տվել:
Եղել են ժամանակներ, երբ բանականությունն ու արժանապատվությունը կորցրած ժողովուրդներին անգամ Աստված չի ցանկացել փրկել: