13/03/2024 17:39
Հայաստանի ղեկավարության ներկայացրած վերջնագրերն ու վիրավորական հռետորաբանությունը մտահոգիչ են․ ՌԴ ԱԳՆ
Մոսկվան մտահոգված է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի ղեկավարության վերջնագրերի և վիրավորական հռետորաբանության կապակցությամբ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները։
«Մենք երբեք կասկածի տակ չենք դրել, չենք դնում և չենք դնի ցանկացած պետության ինքնիշխան իրավունքը՝ որոշելու իր արտաքին քաղաքական կուրսը, ներառյալ՝ մասնակցության աաստիճանը միջազգային և տարածաշրջանային կառույցների աշխատանքին՝ ելնելով իր ազգային շահերից և ընդունած պարտավորություններից։ Դա լիովին վերաբերում է ՀԱՊԿ-ին։
Միևնույն ժամանակ, մեզ չի կարող չանհանգստացնել ՀԱՊԿ-ի վերաբերյալ ապակառուցողական, վերջնագրային, երբեմն էլ վիրավորական հռետորաբանությունը, որն այսօր առկա է Հայաստանի ղեկավարության հայտարարություններում և բառացիորեն պարտադրվում է հայ հասարակությանը»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։