13/03/2024 20:41
2029 թվականին արհեստական բանականությունը ամբողջ մարդկությունից ավելի խելացի կդառնա․ Մասկ
Արհեստական բանականությունը, ըստ ամենայնի, կգերազանցի ցանկացած մարդու մտավոր ունակությունները 2025 թվականին, իսկ մինչև 2029 թվականը կարող է դառնալ ավելի խելացի, քան ողջ մարդկությունն է, հայտարարել է Իլոն Մասկը։
«Արհեստական բանականությունը հաջորդ տարի ավելի խելացի կդառնա, քան ցանկացած մարդ։ 2029 թվականին այն, ըստ ամենայնի, կգերազանցի ամբողջ մարդկությանը»,- գրել է Մասկը X-ի իր էջում։
Ավելի վաղ՝ 2023-ի նոյեմբերին Մասկը մտահոգություն էր հայտնել, որ արհեստական բանականությունը կարող է պոտենցիալ սպառնալիք հանդիսանալ մարդկության գոյության համար։