13/03/2024 14:51
Ես չեմ ուզում մի բան ասել, որը մեկնաբանությունների տեղիք կտա․ ՊՆ փոխնախարար
ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, ով ևս մասնակցում էր Ազգային ժողովում փակ քննարկմանը, հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին:
«ԱԺ-ում պարբերաբար քննարկումներ ունենում ենք, որոշների մասին տեղեկանում եք, որոշների մասին՝ ոչ: Մեր քննարկումները վերաբերում են օրենքներին, օրենքների նախագծերին, մեր հետագա անելիքներին:
Ցանկալի է այդ հարցերի վերաբերյալ լսել վարչապետի երեկվա հայտարարությունները: Ես չեմ ուզում մի բան ասել, որ մեկնաբանությունների տեղիք կտա»,-ասաց Արման Սարգսյանը, երբ նրանից մեկնաբանություն խնդրեցին Տավուշի 4 գյուղերի մասին: