13/03/2024 19:29
Արմեն Գրիգորյանը Լուի Բոնոյի հետ հայ-ամերիկյան հարաբերություններն է քննարկել
Մարտի 13-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին, հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։
Հաղորդագրությունում նշված է․
«Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ:
Հանդիպմանը կողմերը քննարկել են նաև հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր»: