13/03/2024 10:49
ԲԴԽ-ում բարձր են գնահատել դատաիրավական ոլորտում ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից իրականացվող ծրագրերը
Բարձրագույն դատական խորհրդի անդամ Երանուհի Թումանյանցն ու Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Արշակ Վարդապետյանն ընդունել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Արդարադատության ոլորտի աջակցության» ծրագրի ղեկավար Հասմիկ Հակոբյանին:
Հանդիպման մեկնարկին Երանուհի Թումանյանցը բարձր է գնահատել դատաիրավական ոլորտում ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից իրականացվող ծրագրերը, որոնք նպաստում են մեր երկրում ժողովրդավարության և իրավական միջավայրի զարգացմանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները, կարճաժամկետ և երկարաժամկետ արդյունքների հասնելու հեռանկարները` դատաիրավական ոլորտում կոռուպցիոն ռիսկերը մեղմելու, թափանցիկության և հաշվետվողականության ամրապնդման հարցում, ինչպես նաև անդրադարձ է կատարվել ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ Բարձրագույն դատական խորհրդի և Դատական դեպարտամենտի աշխատակազմի կարողությունների զարգացման հնարավորությունը, դատարանների աշխատանքների թափանցիկության և մատչելիությանն առնչվող հարցերի:
Քննարկման ավարտին կողմերն ընդգծել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ և պատրաստակամություն հայտնել հետագա համագործակցության ամրապնդման վերաբերյալ: