13/03/2024 17:09
Արցախի ժողովրդի հավաքական իրավունքների ու շահերի հետ կապված հարցեր են արծարծվելու մարտի 20-ին կայանալիք հանրահավաքում
Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը մարտի 20-ին, ժամը 15:30-ին, Երևան քաղաքի Ազատության հրապարակում կազմակերպում է հանրահավաք, որի մասին օրենսդրությամբ նախատեսված կարգով իրազեկվել է Երևանի քաղաքապետը և նրա կողմից ընդունվել է ի գիտություն:
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի լայն շրջանակների առաջարկներն ու պահանջները ՀՀ կառավարության կողմից քննարկվող՝ Արցախի ժողովրդի բնակարանային կարիքների ապահովման, բնակվարձի համար աջակցության ծրագրերի նախագծերի և այլ առնչվող ծրագրերի վերաբերյալ: Հանրահավաքում քննարկվելու են հարցեր նաև Արցախի ժողովրդի հավաքական իրավունքների ու շահերի, ինչպես նաև դրանց պաշտպանության մեխանիզմների հետ կապված:
Բոլոր մտահոգ անձանց հրավիրում ենք մասնակցելու այդ հանրահավաքին և համատեղ լուծում տալու արցախահայության ընթացիկ հիմնախնդիրներին և քննարկելու ռազմավարական անելիքները:
Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը բաղկացած է արցախյան շուրջ 40 կազմակերպություններից: Հորդորում ենք հետևել Նախաձեռնության ֆեյսբուքյան էջին հետևյալ հղմամբ՝
https://www.facebook.com/profile.php?id=61556896214945
Ինչպես նաև միանալ մարտի 6-ից մեկնարկած ստորագրահավաքին՝
https://actionnetwork.org/.../e8f9eb4d1df87eb398423a7af67...
Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնություն