13/03/2024 14:32
Կրեմլը մեկնաբանել է Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հավանականության մասին հայտարարությունները
Մոսկվան լսել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հավանականության մասին, մեծ աշխատանք է սպասվում, իրավիճակը պարզելու համար անհրաժեշտ են շփումներ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, եթե կազմակերպությունը չպատասխանի երկրի ինքնիշխան տարածքի վերաբերյալ Երևանի բարձրացրած հարցերին։
«Իհարկե, մենք լսել ենք այդ հայտարարությունները: Ակնհայտ է, որ հիմա մեծ աշխատանքներ են սպասվում, մեզ անհրաժեշտ են շփումներ և՛ ՀԱՊԿ շրջանակներում, և՛ երկկողմ մակարդակով մեր հայ գործընկերների հետ։ Կհստակեցնենք և կխոսենք՝ համապատասխան այն հայտարարությունների, որոնք արել է պարոն վարչապետը»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Հարցին, թե ինչպես է ՀԱՊԿ-ը վերաբերում Փաշինյանի նման հայտարարություններին՝ Պեսկովը պատասխանել է, որ Կրեմլը չի կարող խոսել կազմակերպության անունից․ «Իհարկե, ՀԱՊԿ շրջանակներում որոշակի աշխատանք կա անելու»։