13/03/2024 18:27
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը Ռուբինյանը քննարկել է ԱՄՆ պետդեպարտամենտի Կովկասի բանակցությունների հարցերով ավագ խորհրդականի հետ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մարտի 13-ին ընդունել է ԱՄՆ պետական դեպարտամենտի Կովկասի բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին, հայտնում է խորհրդարանի մամուլի ծառայությունը։
Հաղորդագրությունում նշված է նաև․
«Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինը:
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:
Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր»: