14/03/2024 09:58
Դավաճանությամբ են զբաղված բոլոր նրանք, ովքեր աջակցում են իշխանության հանձնողական քաղաքականությանը և ապահովում են կեղծ թեզերի ու միակողմանի զիջումների տեղեկատվական բլոկը
Հայտնի ասուլիսով Փաշինյանը բացեց հայտնի 4 գյուղերի հանձնման թեման, իսկ դրանից անմիջապես հետո ողջ իշխանական քարոզչությունն իր դեմքերով, մեդիայով, տելեգրամյան ալիքներով մի բան են ասում` հանձնման ենթակա 4 գյուղերը Տավուշի մարզի վարչական մասում չեն, պետք է հանձնել, այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Ըստ Աբրահամյանի՝ Արծվաշենը, նույն Տավուշի մարզի մի շարք հատվածներ, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մի շարք տեղամասեր օկուպացրած Ադրբեջանն իր ագրեսիան որպես պատմական արդարության իրականացում է ձևակերպում, «սրանք միակողմանի գյուղեր են հանձնում»։
«Անբարոյականության մրցավազք է սկսվել` Ադրբեջանի պահանջներին լեգիտիմություն հաղորդելու և միակողմանի զիջումների գնալու հարցում:
Հավասարապես դավաճանությամբ են զբաղված բոլոր նրանք, ովքեր ուղղակի և անուղղակի ձևով աջակցում են իշխանության հանձնողական քաղաքականությանը և ապահովում կեղծ թեզերի և միակողմանի զիջումների տեղեկատվական բլոկը` մեկն իր դեմքով, մեկը` հանձնարարությամբ, երրորդը` հոդված գրելով»,- նշել է պատգամավորը։