14/03/2024 13:22
Նորմալ եմ համարում, որ կարող են տարբեր կարծիքներ լինել. Անդրեասյանը՝ եվրատեսիլյան երգի մասին
ԲՈՒՀ-երի միավորման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ մի հովանու տակ գործելու ծրագիրը օրենք է, լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Լրագրողների այն հարցին, թե նախարարին արդյո՞ք դուր է եկել «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթում Հայաստանի ներկայացուցչի երգը՝ Անդրեասյանը պատասխանեց, որ տեսանյութին ծանոթ չի. «Նորմալ եմ համարում, որ ցանկացած արտադրանքի մասով կարող են տարբեր կարծիքներ լինել: Ինքս չեմ դիտել, որևէ կարծիք չեմ կարող հայտնել»։